top of page

«Սա ի՞նչ Հաննիբալ Լեկտեր է». Քիմ Քարդաշյանի նոր արտադրանքը պայթեցրել է սոցիալական ցանցերը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 30
  • 2 min read

ree

Քիմ Քարդաշյանը ցնցել է իր SKIMS ապրանքանիշի երկրպագուներին: Այս անգամ նա ներկայացրել է Seamless Sculpt Face Wrap-ը՝ անսովոր դեմքի վիրակապ, որը դիրքավորվում է որպես մաշկի խնամքի նորարարական աքսեսուար:

Ըստ ապրանքանիշի՝ վիրակապը «ապահովում է կզակի և պարանոցի հենարան», «կլանում է կոլագենը մաշկի մեջ» և «ձևավորում է դեմքը, մինչ դուք քնում եք»:


Գովազդային լուսանկարներում մոդելները կեցվածք են ընդունում ամուր նստած, մարմնագույն գլխարկանման դիմակով, որը ամուր ծածկում է գլուխը և դեմքի ստորին մասը: Արտաքինից այն նման է կամ բալակլավայի, կամ՝ ըստ սոցիալական ցանցերի՝ Հաննիբալ Լեկտերի դիմակին «Գառնուկների լռությունը» ֆիլմից: Եվ այս համեմատությունը անմիջապես վիրուսային է դարձել:

Սոցիալական ցանցերի արձագանքը

«Անկեղծ ասած՝ «Գառնուկների լռությունը» ֆիլմի ոգով»:

«Չեմ կարողանում հասկանալ. սա կատա՞կ է, թե՞ SKIMS-ը իսկապես նման սարսափ է թողարկում»:

«Աշխարհի վիճակը. ավերակների մեջ։ Մարդիկ մահանում են... Քիմ. Հանիբալ Լեկտերի նոր նեյլոնե դիմակ է թողարկվել։ Գնե՛ք այն»։

«Իսկապես ինչ-որ մեկը կրելո՞ւ է սա»։

«Կանանց արդեն բարդույթներ են ներարկում, և հիմա մեզ ասում են, որ գիշերը պետք է դեմքերը ձգենք»։

«Քիմ, խնդրում եմ, մարդիկ մահանում են», - ինչ-որ մեկը հիշել է Քորթնի Քարդաշյանի լեգենդար խոսքերը ընտանեկան ռեալիթի շոուից։

«16-ամյա աղջիկը հիմա կարծում է, որ անպայման պետք է սա գնի...»։

«Սա մարքեթինգի գագաթնակետն է, թե՞ խելագարության գագաթնակետը»։

Շատերն այս նոր ապրանքը համեմատել են Հանիբալ Լեկտերի՝ Էնթոնի Հոփքինսի մարմնավորած մարդակեր և մոլագար տղամարդու կրած սարքի հետ։ Ֆիլմի հայտնի տեսարանում նրան դուրս են բերում անվասայլակի վրա՝ դնչկալով և զսպաշապիկով։

«Եթե Հանիբալը Լոս Անջելեսից աղջիկ լիներ և հոգ տաներ կզակը քանդակելու մասին», «Հաջորդ քայլը՝ SKIMS-ի զսպաշապիկ»։

Հեգնական աջակցություն

Չնայած ծաղրի ալիքին, դիմակը վաճառվել է թողարկման օրը։ Որոշ մեկնաբաններ, թեև հումորով, այնուամենայնիվ հետաքրքրված էին.

«Լավ, կատակը կատակ, բայց եթե սա իսկապես աշխատում է՝ ես երկուսը կվերցնեմ»

«Ինձ սա պետք է յուրաքանչյուր երեկույթից հետո»

«Եթե սա փրկում է իմ կրկնակի կզակը, ես ամեն ինչ կներեմ»

Եվ ամենակատաղի մեկնաբանություններից մեկը հնչել է այսպես.

«Եթե սա իսկապես աշխատում է, ինչո՞ւ Քրիս Ջենները հազարավոր դոլարներ ծախսեց դեմքի լիֆթինգի վրա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քրիսի ներկայացուցիչը հաստատել էր, որ նրա թարմ տեսքը հայտնի վիրաբույժ Սթիվեն Լևինի աշխատանքի արդյունքն է, որին անվանում են «դեմքի լիֆթինգի վարպետ»։

Ինչ են ասում բժիշկները

Բժիշկները կասկածանքով են վերաբերվում նոր արտադրանքին։ Պլաստիկ վիրաբույժ Ջոել Կոպելմանը բացատրել է, որ նման դիմակները կարող են ժամանակավորապես սեղմել փափուկ հյուսվածքները և տեսողականորեն բարելավել դեմքի ուրվագիծը, բայց երկարաժամկետ ազդեցության գիտական ապացույցներ չկան։

Որոշ օգտատերեր նաև հիշեցրել են «Մահը սազում է նրան» (1992) ֆիլմը, որտեղ հերոսուհի Մերիլ Սթրիփը կրում էր շատ նմանատիպ վիրակապ՝ երիտասարդությունը պահպանելու փորձով։

Այս ամենը չի խանգարել SKIMS-ին կրկին տեղեկատվական պայթյուն առաջացնել. ապրանքը առաջացրել է հակասություններ, մեմեր, շփոթմունք և այնուամենայնիվ՝ անմիջապես վաճառվել է։

1/3012
bottom of page