top of page

Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 25
  • 1 min read

ree

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` հեռախոսազրույցներ է անցկացնելու իր ռուս և ամերիկացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով նրանց հանդիպման հնարավորության շուրջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարող ենք այս շաբաթ բանակցություններ վարել Պուտինի և Թրամփի հետ՝ քննարկելու Ստամբուլում առաջնորդների հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Մենք կձգտենք դրան», - լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով հուլիսի 23-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցած ուղիղ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։

1/3012
bottom of page