«3 անչափահաս երեխաների մոր նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորն է»․ Փայլակ Ֆահրադյան
- Lilit

- Jul 11
- 1 min read

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «3 անչափահաս, (որից մեկը նորածին) երեխաների մոր նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորն է։Կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեսված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո արդեն մեղադրյալ է: Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինը ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Հիմա այդ կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կաչող թողնել: Մի կարևոր հանգամանք ևս, գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:8 ամսական երեխան հայտնվելու է կալանավայրում։Թույլ մի տվեք՝ դեռ կյանք չմտած նորածինը ճաշակի կյանքի դառնությունը»։





















