top of page

Երևանի Իսակովի պողոտան միակողմանի կաթվածահար է

  • Jul 11, 2025
  • 1 min read


Երևանի Իսակովի պողոտան այսօր առավոտյան ժամը 8-ից սկսած մինչև ժամը 11։00 միակողմանի կաթվածահար էր։ 

Արմավիրից Երևան եկող քաղաքացիներից ոմանք զրույցում նշեցին, որ գրեթե ամեն օր նույն վիճակն է։ 

«Կապ չունի, ամառ, ձմեռ, արձակուրդ… ամեն օր էլ նույնն ա։ Տանից երկու ժամ շուտ ենք դուրս գալիս, հույսով, որ չենք ուշանա, նորմալ կհասնենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Այս ժամի դրությամբ, դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությունը կրկին նույն վիճակում է։ ԱՄՆ դեսպանատնից մինչև Ոստիկանական ակադեմիա, կարելի է ասել, մեքենաները չեն շարժվում։ 

Նշենք, որ չկան նաև երթևեկությունը կարգավորող համապատասխան անձինք։

Ականատեսների պնդմամբ, որևէ վթար չկա, իսկ այդ դեպքում, որն է այս խայտառակ իրավիճակի պատճառը, հայտնի չէ։

1/3325
bottom of page