Մաhացու վրաերթ, հետիոտնը հիվանդանոցում մաhացել է. Shamshyan
- Lilit
- May 26
- 1 min read
Երեկ՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Թ.-ն Արարատ գյուղի վարչական տարածքում իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Նուբար Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: