Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է կյանքից հեռացել
- Lilit

- May 22
- 1 min read
Սուրգուտից Բաքու թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վայրէջք կատարելիս ինքնաթիռում մահացել է ՌԴ քաղաքացի Էսմիրա Ռախմանովան:Նշվում է, որ կինը երկար ժամանակ քաղցկեղի դեմ էր պայքարում։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։






















