top of page

Կրակոցներ Վրաստանի նախկին նախագահի տան մոտ. կան վիրավորներ

  • Writer: Lilit
    Lilit
  • May 3
  • 1 min read

Ինչպես հայտնում է Վրաստանի նախկին նախագհ Սալոմե Զուրաբիշվիլին իր Ֆեյսբուքյան էջում, արձակվել է ութ կրակոց, փամփուշտներից մեկը ընկել է իր տան բակում՝ Հին Թբիլիսիում, Գուդիաշվիլիի հրապարակի մոտ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։


Նրա խոսքով՝ առավոտյան ժամը 04:20-ի սահմաններում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որին մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ, որն ուղեկցվել է գոռոցներով և ավարտվել կրակոցներով։


Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում են փամփուշտների ընկնելու վայրերը՝ հիշեցնելով նաև, որ ինքը զրկվել է պետական ​​պաշտպանությունից։


Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ անհայտ անձանց միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում երկուսը վիրավորվել են հրազենից։ Գերատեսչության տվյալներով՝ կասկածյալի ինքնությունը պարզվել է, և նրան ձերբակալելու գործողություններ են ձեռնարկվում։

1/3012
bottom of page