Իրանը կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
- Mar 22, 2025
- 1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել իսլամական և տարածաշրջանային երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Իսրայելի հանցագործությունը և տարածաշրջանում անկայունությունը դադարեցնելու համար: Այս մասին հայտնել է IRNA–ն:
Իր էմիրաթցի գործընկեր Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել, խախտվել է հրադադարի համաձայնությունը:




















