top of page

Քանյե Ուեսթը հերթական սկանդալն է բարձրացրել՝ սպառնալով խլել իր երեխաներին

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 days ago
  • 1 min read

Քանյե Ուեսթը կրկին բողոքել է իր երեխաներին չտեսնելու համար։ Հակասական ռեփերը հագել էր ամբողջությամբ սև հագուստ, այդ թվում՝ դեմքը ծածկող դիմակով։ Նա գոռացել է, որ չի կարող տեսնել իր երեխաներին և սպառնացել է խլել նրանց, իր հիստերիկ խոսքն ուղեկցելով անպարկեշտ արտահայտություններով։ «Ես կգամ ու կվերցնեմ այդ երեխաներին, ախպեր»։

Քանյեն նախկինում հայտարարել էր, որ իր նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, և նրա ընտանիքը վերահսկում են իր երեխաներին։ Նա նաև մեղադրել է նրանց երեխաներին սեռական շահագործման համար օգտագործելու մեջ։ Քանյեի վերջին հիստերիկ պահվածքներից հետո սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվել, որ Քիմը մտադիր է պահանջել իրենց 4 երեխաների լիակատար խնամակալությունը։ Սակայն Քարդաշյանն ինքը չի մեկնաբանել նախկին ամուսնու տարօրինակ արարքը։

1/2505
bottom of page