top of page

7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովում. դեղին տագնապ է հայտարարվել

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 9
  • 1 min read

Կարիբյան ծովում՝ Հոնդուրասի հյուսիսային ափերի մոտ, 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է երկրի ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման քարտուղարությունը /COPECO/։

Նրա տվյալներով՝ հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը՝ Կայմանյան կղզիների մոտ՝ Պուերտո Լեմպիրայից 298 կմ հյուսիս-արեւելք՝ Հոնդուրասի արեւելքում։

Մինչ այժմ վնասների մասին տեղեկություններ չկան, ավելացրել է COPECO-ն, սակայն «մոնիթորինգը շարունակվում է որպես կանխարգելիչ միջոց»:

Երկրաշարժը զգացվել է Հոնդուրասի հյուսիսում և արևմտյան Կուբայում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Երկրաշարժից հետո ցունամիի վտանգի պատճառով COPECO-ն 24 ժամով դեղին տագնապ է հայտարարել Հոնդուրասի Կարիբյան ափերին՝ շաբաթ օրը ժամը 18:00-ից: 

bottom of page