Այս շաբաթ տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում
![](https://static.wixstatic.com/media/9edd28_911757e7f30a455b90f3a94a2dce44f8~mv2.webp/v1/fill/w_837,h_614,al_c,q_85,enc_auto/9edd28_911757e7f30a455b90f3a94a2dce44f8~mv2.webp)
Այս շաբաթ սպասվում է Արեգակի խավարում, որի արդյունքում կնկատվի «հրե օղակ» տեսարանը, գրում է apnews.com-ը։
Սակայն ուշագրավ երևույթը տեսանելի կլինի շատ քչերի համար. Արևի օղակաձև խավարումը տեսանելի կլինի հոկտեմբերի 2-ին Զատկի կղզու, Արգենտինայի և Չիլիի հարավում բնակվողների համար:
Մինչդեռ Բրազիլիայի, Պարագվայի, Ուրուգվայի և Հավայան կղզիների բնակիչները կկարողանան տեսնել Արեգակի մասնակի խավարում:
Արեգակի խավարումները տեղի են ունենում տարեկան երկուսից հինգ անգամ: Ապրիլին տեղի էր ունեցել ամբողջական խավարում, որը տեսանելի էր Մեքսիկայի, Կանադայի և ԱՄՆ-ի որոշ հատվածների բնակիչներին:
![](https://static.wixstatic.com/media/9edd28_b713fa95d4114568bfcb4f5ee9c845b4~mv2.webp/v1/fill/w_599,h_399,al_c,q_80,enc_auto/9edd28_b713fa95d4114568bfcb4f5ee9c845b4~mv2.webp)
![](https://static.wixstatic.com/media/9edd28_37b7f149ba9749ff8fe54aaee8a192bb~mv2.webp/v1/fill/w_599,h_399,al_c,q_80,enc_auto/9edd28_37b7f149ba9749ff8fe54aaee8a192bb~mv2.webp)