«Որպես հավատացյալ քրիստոնյա՝ նա շատ բան է արել՝ ի շահ Հայ Առաքելական Եկեղեցու»․ Արա Աբրահամյանը դատապարտում է իշխանությունների գործողությունները Սամվել Կարապետյանիի նկատմամբ
- Lilit
- Jun 17
- 1 min read

«Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը դատապարտել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ Երևանում իրականացված գործողությունները․
«Սամվել Կարապետյանը, որպես գործարար և որպես բարերար, շատ բան է արել և անում և Ռուսաստանի, և Հայաստանի համար՝ նպաստելով աշխարհում ՀՀ-ի իմիջի բարելավմանը:
Որպես հավատացյալ քրիստոնյա՝ նա շատ բան է արել՝ ի շահ Հայ Առաքելական Եկեղեցու։
Սամվել Կարապետյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների այսօրվա գործողությունները հանրությանը վախեցնելու հերթական փորձ են, ցույց տալու որ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած քայլի, իրենց համար կարմիր գծեր չկան»: