top of page

«Հրապարակ». ՔՊ–ն նոր կարգախոս է փնտրում

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 12
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում  Իշխանության ներսում տեւական ժամանակ քննարկում են՝ խորհրդարանական հաջորդ ընտրություններին ինչպիսի կարգախոսով եւ ինչ մեսիջներով ներկայանալ հանրությանը, որ մի անգամ էլ հիմարացնեն մարդկանց եւ ՔՊ-ի օգտին ձայներ կորզեն։

Նախկիններով ահաբեկելն այլեւս չի աշխատում, խոստացած խաղաղության դարաշրջանն էլ չեն կարողացել բացել, ապագան չեն կարողացել բերել, ուստի իշխանականները հայտնվել են բարդ իրավիճակում՝ ինչ կարգախոս կիրառել, որով կկարողանան ազդել ընտրողի վրա։

Նախնական քննարկումների ժամանակ կոնսենսուս է ձեւավորվել այն մտքի շուրջ, որ պետք է հասարակությանն ահաբեկել՝ «եթե մեզ չընտրեք, նոր պատերազմ է լինելու» ձեւակերպմամբ։ Թե ինչ կոնկրետ տեքստ կներառի այդ լոզունգը, առայժմ չեն որոշել, սակայն գաղափարը լինելու է այն, որ իրենք խաղաղության կուսակցություն են, մյուս բոլորը՝ պատերազմի»։

1/3012
bottom of page