top of page

ՀՀ-ում մարքեթինգային ինստիտուտները թույլ են. Խաչատուր Սուքիասյան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 7
  • 1 min read

Ամեն մի երկիր իր արտադրանքը պրոտեկցիա է անում տարբեր գործիքներով, ՀՀ-ում այդ գործիքները բացակայում են, մարքեթինգային ինստիտուտները շատ թույլ վիճակում են, պետական մարմինը մարքեթինգային ոչ մի բաժին չունի, որպեսզի աջակցի, օգնի․ ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանն ավելացրեց, որ ժամանակն է մտածելու այդպիսի և՛ ինստիտուտ, և՛ որոշակի կառույցներ ստեղծելու մասին.«Շատ լավ կազմակերպված էր Երևանի տոնածառը՝ 2024 թվականի դեկտեմբերին, ավելի շուտ էին կազմակերպել, ինքը տարածվեց: 6-7 հարյուր միլիոն դրամ գումար էր ծախսվել, բայց ոչ մի կոպեկ չէր ծախսվել դրա մարքեթինգի վրա, որպեսզի թիրախային կարողանայինք ներկայացնել օպերատորներին, որոնք պետք է պայմանագրեր կնքեին Հայաստանի հետ:

Ցանկացած արտադրանքի դեպքում ՀՀ շուկան շատ բաց է, որովհետև ազատ շուկայական պայմաններ են, բայց այն գործիքները, որոնք դրսից օգտագործվում են այստեղ և այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվում իրացնող կառույցների հետ՝ ՀՀ արտադրողների մեկ-երկու տոկոսն այդ հնարավորությունը չունի՝ և՛ միջոցների, և՛ ինստիտուցիոնալ առումով»:

1/3012
bottom of page