Արգելվել են նորակոչիկների ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը
- Lilit

- Feb 21
- 1 min read

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև սուր շնչառական վարակների ներթափանցումը և տարածումն անձնակազմի շրջանում կանխելու նպատակով զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
Ինչպես նաև սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը։
«Կազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է»,- նշված է հաղորդագրության մեջ։




















