Արցախցիների վերադարձի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ-ից. Գառնիկ Դանիելյան
- Lilit

- Dec 10, 2024
- 1 min read

Արցախի հարցը փակված չէ, ցեղասպանություն է տեղի ունեցել և դրա արդյունքում հայրենազրկվել են 150 հազար մեր քույրերը և եղբայրները, և մեր պարտքն է, որպեսզի ամեն օր աշխատենք այդ ուղղությամբ: Այս մասին Արցախի ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Միջազգային հանրության տարբեր դերակատարներ էլ դրա մասին բազմաթիվ հայտարարություններ են արել, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախը, արցախահայ մեր քույր-եղբայրների վերադարձի իրավունքը դառնա օրակարգի մի մաս և այդ ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ կան անելու: Ցավոք սրտի միակ երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, որn այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում։ Ամբողջ ողբերգությունը կայանում է նրանում, որ դրա մասին խոսում են շատ երկրներ, բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից և իշխանություններից»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ երբ են պատրաստվում Արցախի մասով հայտարարություններն ուղղել միջազգային հանրությանը, Դանիելյանը պատասխանեց.
«Շուտով, այդ հայտարարություններն արդեն քիչ հետո նաև լրատվամիջոցներին հասանելի կլինեն, և դուք կտեսնեք, որ շատ կարևոր հայտարարություններ է հնչել, և այդ ուղղությամբ մենք պատրաստվում ենք աշխատանքները իրականացնել»:




















