top of page

Պետությունը ջրծաղիկի մեկ միավոր պատվաստանյութը կգնի 14 500 դրամով, մինչդեռ նախորդ տարի այն 24 000 դրամ էր

2024թ. ՀՀ ջրծաղիկի ներդրման գործընթացը ապահովելու նպատակով, դեռևս 2023թ. նոյեմբերի 17-ին Առողջապահության նախարարությունը հայտարարել է գնման ընթացակարգ` առանց նախահաշվային գնի սահմանման:

Գնման ընթացակարգի արդյունքում 2024թ. հունվարի 9-ին պայմանագիր է կնքվել միակ գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ` միավոր արժեքը 24000 ՀՀ դրամ:

Առողջապահության նախարարության գնումների պլանով ջրծաղիկի դեմ պատվաստանյութի միավոր արժեքը սահմանվել է 10 000 դրամ: Պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում, համապապատասխան ֆինանսական միջոցներ չհատկացվելու հիմքով կնքված պայմանագիրը լուծվել է:

Ներկայումս, ՀՀ փուլային սկզբունքով ջրծաղիկի ներդրման գործընթացը ապահովելու նպատակով, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է գնման ընթացակարգ, որի արդյունքում, ջրծաղիկի դեմ պատվաստանյութի համար հաղթող միավոր գին է ընդունվել 14500 ՀՀ դրամը:

Այժմ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել վերաբաշխում և 2024 թվականի կարիքների համար պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերը (ջրծաղիկ) ձեռքբերել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Արդյունքում նախատեսվում է իրականացնել վերաբաշխում 600 մլն դրամի չափով:

bottom of page