top of page

Ժամանակավորապես կփակվի «Գարեգին Նժդեհ» կամրջի մի հատվածը

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 30, 2024
  • 1 min read
ree

«Գարեգին Նժդեհ» ուղետարի («Վստրեչի») կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգմամբ պայմանավորված, 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 8-ը փակ կլինի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 


«Աշխատանքների ընթացքում կնորոգվի դեֆորմացիոն կարը՝ բետոնացումով, որի ամրացման համար անհրաժեշտ է շուրջ մեկ շաբաթ: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

bottom of page