top of page

Բարձրահարկ շենքի կառուցման ժամանակ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել․ 28-ամյա շինարարը վայր է ընկել ու մահացել

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 26, 2024
  • 1 min read
ree

Հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել կառուցվող էլիտար շենքերից մեկի  շինհրապարակում։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում   օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովունի գյուղի 6-րդ փողոցում կառուցվող էլիտար շենքերից մեկի մոտ տղամարդու դի կա։



Տեղում պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նշված շենքի շինհրապարակում աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ս. Հ․-ն պատի վրա ամրացված ինքնաշեն հարթակից՝ բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։



Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

1/3037
bottom of page