top of page

Ավտովթար՝ Սյունիքում․ «Opel»-ը հայտնվել է ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր, բոլորը ընտանիքի անդամներ են

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում, ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի 100 մետոր շրջվելով՝ հայտնվել ձորում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։



Այս պահին փրկարաներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ դեպքի վայրում տեղեկություններ են ստացվել, որ ևս 1 հոգի եղել է ավտոմեքենայում։



Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։



Դեպքի վայրում հավաքաված  մի քանի քաղաքացիներ նշել են, որ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։

bottom of page