top of page

Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան

  • Writer: Lilit
    Lilit
  • May 12, 2024
  • 1 min read

Ես աղոթում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Պետք է կոնսոլիդացիա, մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում ու պահանջ և այդ ամենը մաքրությամբ, ապաշխարհությամբ ու զղջումով»,- նշեց նա։

Սրբազանի խոսքով՝ իշխանությունն իրեն չի հետաքրքրում։

«Նրանք վաղուց ինձ համար իշխանություն չեն, այդ մասին դեռ ասել եմ 2020թ նոյեմբերի 9-ին։

Իշխանություն չէ, այլ օկուպացիոն ռեժիմ է, որն օկուպացրել է մեր երկիրը, նստել Կառավարության շենքում ու մի օր պետք է գնա ու ինչքան շուտ գնա՝ այնքան լավ։

Ամոթ է նրանց իշխանություն անվանելը։ Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում՝ ոչ քաղաքականությամբ ու այս հայրենիքը, որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իրենց մնար, ապա սա էլ չէր լինի»,- շեշտեց Միքայել Սրբազանը։

bottom of page