top of page

Երևանում քրեական ոստիկանները դեպքի վայրից հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդուն

  • Apr 22
  • 1 min read


Այսօր՝ 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական ոստիկանության ծառայողները։



Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։



Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։



Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, ով դանակի մի քանի հարված է ստացել Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկում, անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։

1/3368
bottom of page