Առաջիկա շաբաթվա ընթացքում չափազանց տաք օդային զանգվածներ կհասնեն Հյուսիսային բևեռին. Ազիզյան
- Lilit

- Jan 4
- 1 min read

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.
«Առաջիկա շաբաթվա ընթացքում չափազանց տաք օդային զանգվածներ կհասնեն Հյուսիսային բևեռին։
850 հՊա մակարդակում (մոտ 1500 մ բարձրության վրա) թվային մոդելները կանխատեսում են ջերմաստիճաններ՝ մինչև +3 °C (37 °F), ինչը բացառիկ բարձր ցուցանիշ է տվյալ տարածաշրջանի համար։
Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ արդեն իսկ դիտվում են Գրենլանդիայի ափամերձ հատվածներում, որտեղից այս տաք օդային զանգվածները կշարժվեն դեպի հյուսիս»։




















