Ինչո՞ւ է արգելվել «AZAT MARD» կեղծ ապրանքների վաճառքը. ՀԿԱԾ-ի պարզաբանումը
- Lilit

- Nov 22
- 1 min read

«AZAT MARD» ապրանքանիշի ապօրինի օգտագործման առնչությամբ մի շարք խանութների սեփականատերերի և արտադրողների նկատմամբ հարուցվել են դատական գործեր։
Գործերի շրջանակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կեղծ ապրանքները հանվել են վաճառքից։
Aysor.am-ի հետ զրույցում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի խոսնակ Վարդուհի Պետրոսյանը պարզաբանեց, որ իրենց քայլերը պայմանավորված են միայն դատարանից ստացված պահանջով։
«Հարկադիր կատարողի գործողությունները պայմանավորված են բացառապես դատարանի կողմից տրված կատարողական թերթի մեջ նշված պահանջով։ Տվյալ դեպքում մենք դատարանից ստացել ենք կատարողական թերթ, որի հիման վրա պետք է արգելել AZAT MARD ապրանքային նշանին պատկանող ոչ օրինական, կեղծ ապրանքի վաճառքը»,-ասաց նա։
Պետրոսյանի խոսքով՝ ՀԿԱԾ-ն որևէ տնտեսվարողի գույք չի առգրավվել. «Քանի որ կատարողականում նման պահանջ չի եղել, միայն եղել է վաճառքն արգելելու պահանջ»։
Իսկ թե ինչպե՞ս են որոշել, թե որ տաղավարներում է նշված կեղծ ապրանքանիշը և պահանջել հանել վաճառքից, նշեց, որ դատարանի թղթի կատարողականի մեջ նշված են կոնկրետ տաղավարային հասցեներ։
Իսկ այն հարցին, թե միայն արգելք է եղել, թե՞ նաև տուգանք, նշեց, որ իրենց գործառությում եղել է միայն արգելել, մնացած հարցերը դատարանի տիրությում է։
Նշենք, որ «AZAT MARD» կեղծ ապրանքային նշանի ապօրինի օգտագործողներ դեռևս կան, և արտադրողը հորդորում է դատական գործընթացներից և հետևանքներից խուսափելու համար ձեռնպահ մնալ ոչ իրավաչափ գործողություններից և սեփական նախաձեռնությամբ դադարեցնել բրենդի իրավատիրոջ իրավունքների խախտումը։




















