37,8% հարցվածների կարծիքով ՀՀ-ն պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորի ՌԴ-ի հետ, 18,3%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ի հետ
- Lilit

- Nov 12
- 1 min read

Հարցվածների 37,8%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորի Ռուսաստանի հետ։
«ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների իրականացրած սոցիոլոգիական հետազոտությանտվյալներով՝ 18,3%-ի կարծիքով այդ հարաբերությունները պետք է ձևավորվեն ԱՄՆ-ի հետ, 17,5%-ի կարծիքով՝ Իրանի հետ, 15,9%-ի կարծիքով՝ Եվրամիության երկրների, իսկ 5,4%-ի կարծիքով՝ Հնդկաստանի հետ։
Ռուսաստանի հետ ռազմադաշնակցային հարաբերությունները կարևորում են հատկապես գյուղաբնակները՝ 42,8%, ինչպես նաև ցածր սոցիալական ապահովածություն ունեցողների 54,2%-ը։




















