top of page

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբան Աբրահամ Բերմանից

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 21
  • 1 min read

ree

Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը շինծու դատավարության ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է իր փաստաբանից: 

Ադրբեջանի ԶԼՄ-ների տվյալներով՝ Վարդանյանը դատավարության ընթացքից դժգոհ լինելով, որոշել է հրաժարվել իր պաշտպանությունից։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարան՝ իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ կոնֆիդենցիալ հանդիպում ունենալու խնդրանքով:

Դատարանը բավարարել է միջնորդությունը, ինչի կապակցությամբ հայտարարվել է կարճատև ընդմիջում։  Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ հրաժարվում է իր փաստաբան Աբրահամ Բերմանից։

Իր միջնորդությունը հիմնավորելով՝ Վարդանյանը նշել է, որ հրաժարվում է փաստաբանից, քանի որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատավարությունից։ Աբրահամ Բերմանը նշել է, որ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը։

1/3011
bottom of page