Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», ոտնձգություններ է կատարում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետի նկատմամբ․ ՀԿԿ
- Lilit

- Oct 20
- 1 min read

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը Գյումրու քաղաքապետարանում ծավալվող դեպքերի վերաբերյալ․
«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է Գյումրի քաղաքի քաղաքապետարան անօրեն կերպով ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։
Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ:
Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև, որ այս գործողությունները հետևել են հայտնի հայտարարությանը այն մասին, որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է դուրս շպրտել հանրային, քաղաքական կյանքից։ Ուժայինները, ինչպես տեսնում ենք, նույնպես լսել են այդ հայտարարությունը»։




















