top of page

«26-ին կսկսվեն մետրոյի «Աջափնյակ» կայարանի աշխատանքները», «Մետրոյի զարգացման հարցը դիտարկում ենք ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակներում». քննարկում

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 18
  • 1 min read
ree


«Աջափնյակ» մետրոյի նախագիծը բաժանել ենք երեք փուլի. այս մասին կառավարության նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ մետրոյի հետ կապված պլաններն ուր են հասել:

«Երեք փուլերը լինելու են՝ Բարեկամություն մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամուրջի կառացումը և կամուրջից թունել, դեպի կայարան և հենց բուն կայարանի կառուցումը: Մենք երեք լոտով կհայտարարենք մրցույթներ: Կտեղեկացնենք հնարավոր խոշոր ընկերություններին, որ մասնակցություն ունենան այս մրցույթներին, կունենանք հաղթող և արդեն հաջորդ իսկ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը: 2026 թվականին կարող ենք սկսել աշխատանքներն Աջափնյակ մերտոյի կայարանում: Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցումից հետո Երևանի մետրպոլիտենում մոտավորապես ուղևորահոսքի աճը կլինի մոտ 25 տոկոս»,- ասաց Ավինյանը:

Փաշինյանն էլ նշեց, որ մետրոյի հետագա զարգացման հարցը քննարկում ենք նաև ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակներում:

«Այս առումով մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը շատ կարևոր է: Երբ մենք ակադեմաիական քաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման հնարավոր սցենարներ էինք քննարկում, եկանք այն համոզման, որ հնարավորություն ունենք մետրոյի «Աջափնյակ» կայարանից հետո զարգացնել մինչև ակադեմիական քաղաք և ակադեմիական քաղաքի կայարանը մետրոյի արդեն ուղղորդել՝ Չարբախ մետրոյի կայարան և, ըստ էության, կստացվի, որ մենք շրջանաձև մետրոյի երթևեկություն ենք ունենում, որն ավելի էֆեկտիվ կլինի»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ պետք է արձանագրել, որ մեր պետությունն իր գոյության ողջ ընթացքում նման մասշտաբի ծրագրեր չի իրականացրել և որ նման մասշտաբի ծրագրերը արագությամբ չեն իրագործվում: «Մեր հասկացողության մեջ պլանավորումը, նախագծումը նախապատրաստումն աշխատանքի մաս չէ»,- ասաց նա:

1/3012
bottom of page