Բլոգեր Արսեն Մարկարյանին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
- Lilit

- Aug 24
- 1 min read

«Հայրենիքի պաշտպանների հիշատակը անարգելու» մեջ մեղադրվող բլոգեր Արսեն Մարկարյանին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1-րդ հոդվածի 4-րդ մասով (Հայրենիքի պաշտպանների հիշատակը անարգելը՝ կատարված զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ համացանցի օգտագործմամբ) նախատեսված հանցագործության կատարման համար։
Այս հոդվածով նախատեսում է, ի թիվս այլնի, տուգանք՝ 2-5 միլիոն ռուբլու չափով, հարկադիր աշխատանք՝ մինչև 5 տարի ժամկետով, կամ 5 տարի ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։
Մարկարյանը ձերբակալվել է շաբաթ օրը Կուբինկայի մոտ՝ Մոժայսկի խճուղում։ Ըստ մայրաքաղաքի ՆԳՆ գլխավոր վարչության, բլոգերը թաքնված էր բեռնախցիկում, երբ Պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են նրա մեքենան։ Նրան տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, որտեղ էլ նրան մեղադրանք է առաջադրվել, սակայն Մարկարյանը մեղքը չի ընդունել։ Ըստ քննության, մինչև 2025 թվականի օգոստոսի 18-ը մեղադրյալը, գտնվելով Մոսկվայի մարզի տարածքում, ձայնագրել է մի քանի տեսանյութ՝ «ուղղված ըստ ազգային պատկանելության առանձնացված անձանց խմբի՝ ռուսների, արժանապատվությունը նվաստացնելուն, ինչից հետո նկարահանված կադրերը հրապարակել է մեսենջերներից մեկում»։
Օգոստոսի 25-ին քննությունը միջնորդելու է Մարկարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։




















