ԱՄՆ-ում մոլեգնող «Էրին» փոթորկի մնացորդները կարող են Ռուսաստանում տաքացման պատճառ դառնալ
- Lilit

- Aug 23
- 1 min read

Ըստ հնարավոր սցենարներից մեկի՝ ԱՄՆ-ում «Էրին» փոթորկի մնացորդները կարող են հասնել Եվրոպա և օգոստոսի վերջին օրերին տաքացում առաջացնել Կենտրոնական Ռուսաստանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Մարինա Մակարովան։
«Օգոստոսի վերջին օրերին ավելի տաք կլինի։ Կանխատեսման տարբերակներից մեկը «Էրին» փոթորկի մնացորդներն են։ Այն շատ հզոր է և դեռ «կշրջի» Բրիտանական կղզիների ու Գրենլանդիայի միջև։ Տարբերակներից մեկի համաձայն՝ դրա մնացորդների վրա կարող է ցիկլոն ձևավորվել, որը կհասնի Եվրոպա և հնարավոր է, որ կանցնի Մոսկվայից մի փոքր հյուսիս։ Այսինքն, ավելի շատ անձրևներ կլինեն հյուսիսային շրջաններում, իսկ Մոսկվայում տաք կլինի։ Այս ամենը, իհարկե, դեռ հարցականի տակ է, քանի որ ժամանակային տարբերությունը շատ մեծ է, այն դեռ պետք է ճշգրտվի», - ասել է Մակարովան։
Ավելի վաղ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Էրին» փոթորկի մոտենալու պատճառով: Նահանգում սպասվում են ուժեղ և ափամերձ ջրհեղեղներ, մինչև 80 կիլոմետր ժամ արագությամբ քամու ուժեղ պոռթկումներ և մինչև հինգ մետր բարձրությամբ ալիքներ:




















