Փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը. Բաքվի շահերը լիովին ապահովված են. Ալիև
- Lilit

- Aug 21
- 1 min read

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Քարվաճառում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են Բաքվի շահերը:
Նա նշել է, որ Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին, իսկ Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը և շուտով կդադարի գոյություն ունենալ նույնիսկ իրավական առումով։Ալիևը նաև հայտարարել է, որ հենց Ադրբեջանն է հեղինակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, և դրա դրույթները մշակելիս միշտ հաշվի է առնվել ադրբեջանական դիրքորոշումը։ Նա նշել է, որ այս փաստաթղթի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը։
Նա ընդգծել է, որ ապահովվել է ցամաքային մուտքը դեպի «պատմական ադրբեջանական Նախիջևան մարզ»: Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության երկաթուղին ամբողջությամբ կարդիականացվի, և նոր երթուղիների կառուցումը նախատեսվում է Հայաստանի տարածքում:
Պետության ղեկավարի խոսքով՝ Երևանը ստանձնել է այս պարտավորությունը, և սա Ադրբեջանի համար ևս մեկ պատմական հաղթանակ է։




















