«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է
- Lilit

- Jul 11
- 1 min read

Դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորում 1 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում 2 հոգի կալանավորվել էր:
Ավելի վաղ դադարեցվել էր ցանցի 32 հաստատություններից 12-ի աշխատանքը, դրանց մեծ մասի աշխատանքը վերսկսվել է։
Ստուգումները սկսվել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ գրեթե միաժամանակ։ Նրան կալանավորել են հունիսի 18-ին ՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով, թեեւ իր հարցազրույցում, որի հիման վրա գործը հարուցվել է, կոչ ընդհանրապես չկա։
Այս ֆոնին իշխանությունները սկսել են Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման գործընթացը։
Խուզարկություններ են կատարվել ՀԷՑ-ի և «Տաշիր»ընկերությունների խմբի գրասենյակում։ Կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։




















