top of page

Աղավնատուն գյուղում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբոր

  • Writer: Lilit
    Lilit
  • May 20
  • 1 min read

Մայիսի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոցում բժիշկները պարեկներին հայտնել են, որ երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, որոնց առաջին բուժօգնություն են ցուցաբերել, և պատրաստվում են ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։Պարեկները պարզել են, որ երեխաները վրաերթի են ենթարկվել Աղավնատուն գյուղում, իսկ վրաերթը կատարվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով։Հիվանդանոցի բակում պարեկները հայտնաբերել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի ձախ լուսարձակը կոտրված է. կան կասկած, որ նշված ավտոմեքենան է վրաերթի ենթարկել երեխաներին։Հիվանդանոցում ավտոմեքենայի հայտնաբերելու վայրը պարեկները սահմանազատել են։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված երեխաները հարազատ քույր ու եղբայր են։

1/3012
bottom of page