Առաջիկայում Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների վերաբերյալ գործի նյութերը կփոխանցվեն դատարան
Sep 5, 2024
1 min read

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։
«Նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերը կփոխանցվեն դատարան։ Այս քրեական գործով տուժողները շատ են»,- ասել է նա։




















