top of page

Մարտի 1-ից մինչ այսօր ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն, որից 397-ը՝ մարզային

  • Mar 11, 2024
  • 1 min read

Մարտի 1-ից մինչ այսօր էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային: Ներկայումս համակարգին ընդհանուր առմամբ միացած է 705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ 75 տոկոսը:

ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը շարունակում է ստանալ հայտեր մնացած դեղատներից և ապահովում է վերջիններիս միացումը համակարգին: Ընկերությունը մշտապես կապ է պահպանում դեղատների հետ, այդ թվում՝ մարզային դեղատների հետ, հրատապ արձագանքում նրանց խնդիրներին:

Հիշեցնում ենք նաև, որ դեղատների համար ԱՐՄԵԴ համակարգին միացումն ու սպասարկումն անվճար է:

1/3232
bottom of page