«Հասարակության զարգացումն անհնար է, եթե ԱԺ-ում կարգադրություն են ստանում մեկ ուղեղային կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան
- 2 days ago
- 1 min read

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատգամավորների միջև ընդհարումները պարբերական բնույթ են կրում: 1-ին տպավորություն` Հայաստանի բնակիչներին զբաղեցնելու համար ԱԺ-ում «ջանք ու եռանդ» չեն խնայում:
2-րդ տպավորություն` Հայաստանի բնակիչներին զբաղեցնելու համար ԱԺ-ում «ջանք ու եռանդ» չխնայող անձինք գործում են նախապես պայմանավորված սցենարով:
3-րդ տպավորություն` Հայաստանի բնակիչներին զբաղեցնելու համար ԱԺ-ում «ջանք ու եռանդ» չխնայող, նախապես պայմանավորված սցենարով գործող անձանց ղեկավարները կարգադրությունները ստանում են մեկ ուղեղային կենտրոնի տարբեր առանձնասենյակներից:
Դեմ չեմ, հասարակությանն անհրաժեշտ է զբաղեցնել: Սակայն, միաժամանակ` հասարակությունը պետք է զարգանա: Իսկ վերջինիս զարգացումն անհնար է, եթե զարգացման գործում ներգրավված, ԱԺ-ում «ջանք ու եռանդ» չխնայող, նախապես պայմանավորված սցենարով գործող անձանց ղեկավարները կարգադրությունները ստանում են մեկ ուղեղային կենտրոնից, թեկուզ` տարբեր առանձնասենյակներից»:




















