top of page

Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին

  • 16 hours ago
  • 1 min read

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ Գևորգյանին։

«Նշել եմ, Կառավարությունը կարևորում է, որպեսզի գործարանը ոչ միայն ապահովի կայուն աշխատանք և բացարձակ թափանցիկություն, այլև շարունակաբար բարձրացնի իր արդյունավետությունը և լիարժեք օգտագործի իր արտադրական ներուժը։

Հավելել եմ, որ իրենց գործին տիրապետող, աշխատանքը բարեխղճորեն և պարտաճանաչ իրականացնող բոլոր աշխատակիցները շարունակելու են աշխատել գործարանում։

Գործարանի կառավարչին և անձնակազմին մաղթել եմ արդյունավետ աշխատանք»- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել  է Գևորգ Պապոյանը։

1/3530
bottom of page