top of page

ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել

Feb 4
1 min read

Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթերը չեղարկվել են: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից:

Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին:

Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն:

1/3636
bottom of page