top of page

Տասը հայ շախմատիստ ունի հարյուր տոկոսանոց արդյունք. մեկնարկել է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 31
  • 1 min read

ree

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 2-րդ խաղափուլից հետո տասը հայ շախմատիստներ ունեն հարյուր տոկոսանոց արդյունք։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

2 միավոր ունեն Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Բենիկ Ագասարովը (մինչև 16 պատանիներ), Տիգրան Համբարձումյանը (մինչև 14 պատանիներ), Մանվել Վարդանյանը (մինչև 8 պատանիներ), Տիգրան Պետրոսյանը (մինչև 8 պատանիներ), Պոլինա Կոբակը (մինչև 18 աղջիկներ), Անահիտ Մուրադյանը (մինչև 18 աղջիկներ), Նվարդ Հայրապետյանը (մինչև 18 աղջիկներ), Վիկտորյա Շառաջյանը (մինչև 14 աղջիկներ) և Արիանա Չիլինգարյանը (մինչև 10 աղջիկներ):

3-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 31-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

1/3011
bottom of page