top of page

Ավինյանը չի հերքում, որ 560 հազար դոլար կաշառք է ստացել, իսկ դատախազությունն աչք է փակում կոռուպցիայի մասին հաղորդման վրա․ Չախոյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 17
  • 1 min read

ree

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է իր հրապարակմանը, որ Տիգրան Ավինյանը 560 հազար դոլար կաշառք է ստացել ապօրինության վրա աչք փակելու համար, ինչը  «նա չի հերքել»։

Չախոյանը գրել է. «Երկու օր է անցել իմ հրապարակած շինարարական թույլտվության կառուցված գյուղամթերքի շուկայի մասին, որը կառուցվել է համայնքից գողացած 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հողատարածքի վրա։

Այդ հրապարակման մեջ ես հրապարակային պահանջել եմ, որ Տիգրան Ավինյանը հերքի, թե նա 560 հազար դոլար կաշառք է ստացել՝ այդ ապօրինության առջև աչք փակելու համար, և եթե կապ չունի, ապա քանդի ապօրինի կառուցված այդ շուկան, ինչպես քանդում է ծեր, տարեց պապիկների ավտոտնակները։

Սակայն Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը, քանի որ, ինչպես պարզվում է Oragir.News-ի հրապարակած հոդվածից, դա իր մտերիմներին պատկանող շուկա է։

Դրա համար է Տիգրան Ավինյանը լռում, իսկ այդ դեպքի վերաբերյալ 2024թ․ տրված կոռուպցիայի հաղորդման հիման վրա ՀՀ դատախազությունը նույնիսկ քրեական գործ չի հարուցել և ևս աչք է փակել։

Փաստացի ստացվում է, որ Տիգրան Ավինյանի լռությունը նշանակում է՝ նա իր մտերիմներից 560 հազար դոլար կաշառք է ստացել այդ ապօրինության առջև աչք փակելու համար։

Ավինյան, հերքի՛, եթե սխալ բան եմ ասում»,-գրել է նա։

1/3011
bottom of page