Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում
- Lilit

- Nov 3, 2024
- 1 min read

Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ զորավարժությունների հիմնական փուլը կանցկացվի վաղը Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ` «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո։
Այս զորավարժությունների անցկացման նպատակն է ամրապնդել անվտանգությունը տարածաշրջանում և ընդլայնել բազմակողմ համագործակցությունը երկու երկրների միջև։




















