top of page

Արագածավան-Արտենի ճանապարհին Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ 4 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց

  • Writer: Lilit
    Lilit
  • May 1, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան Արագածավան-Արտենի ավտոճանապարհին՝ Արագածավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, ապա փշալարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ավտոմեքենան վարել է անչափահաս 16-ամյա տղան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ամուսինները և նրանց 2 երեխաները։

bottom of page