top of page

«Չնայած, որ դահլիճում ներկա էին ադրբեջանցիներ, ֆիլմն ընդունեցին բուռն կերպով». «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է Եվրասիա փառատոնի ժամանակ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 12
  • 1 min read
ree

Ռեժիսոր, դերասանուհի Աննա Մաքսիմն ինստագրամյան իր էջի միջոցով հայտնել է, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է Եվրասիա փառատոնի շրջանակներում, որտեղ ներկա են եղել նաև ադրբեջանցիներ:

«Ադրբեջանցիները ևս մեկ անգամ համոզվեցին՝ հայը հաղթող է, ոչ թե չհանձնվող։

Չնայած, որ դահլիճում ներկա էին ադրբեջանցիներ, ֆիլմն ընդունեցին բուռն կերպով: Ֆիլմում արծարծվում է արցախյան հիմնախնդրի մասին և ինձ համար շատ կարևոր էր օտարազգի հանդիսատեսի կողմից ստանալ այս ծափահարությունները: Ես շարունակում եմ հավատալ, որ արվեստը շատ բան կարող է պատմել աշխարհին հայկական հարցի, արցախյան հիմնահարցի և այն կարևոր հարցերի մասին, որոնք հուզում են մեզ»,- ասել է Աննա Մաքսիմը: 

1/3012
bottom of page