top of page

«Հրապարակ». Հովիկ Աղազարյանն ընկել է նոր պատմության մեջ

  • Jun 3, 2025
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։

Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները, նախարարությունը չափից դուրս բծախնդիր մոտեցում է ցուցաբերել ներկայացված փաթեթին, ինչը, հավանաբար, վերեւից է հրահանգված եղել:

Հովիկ Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է` նոր համաժողով հրավիրեն, որպեսզի վերացնեն թերությունները եւ նոր փաթեթ ներկայացնեն Պետռեգիստր։ Թե խոսքն ինչ տեխնիկական վրիպակների մասին է, նա չմանրամասնեց»։

bottom of page