top of page

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել մզկիթում hամբուրվելու համար (տեսանյութ)

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 6
  • 1 min read

ree

Ստամբուլում ռուս զբոսաշրջիկներ են ձերբակալվել Ուսկուդար շրջանի Բույուկ Չամլըջա մզկիթում համբուրվելու համար։ Նրանց սպառնում է մեկ տարվա ազատազրկում։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ երիտասարդը և նրա ընկերուհին ասել են, որ չգիտեին, որ մզկիթում համբուրվելն արգելված է։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զույգի նկատմամբ հարուցվել է քրեական գործ կրոնական արժեքները վիրավորելու մեղադրանքով։

Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում հաստատել են ռուսաստանցիների ձերբակալման փաստը, բայց հայտնել են, որ նրանք արդեն ազատ են արձակվել և հեռացել են Թուրքիայից։ 


1/3012
bottom of page