top of page

ՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 20, 2024
  • 1 min read

ՀՀ անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։Այս մասին  նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Զրուցակցները քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Գրիգորյանը հայտնում է, որ հանդիպմանն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին։

bottom of page