ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Սպիտակի ոլորաններում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի (բացի Սիսիան քաղաքից) մարզերում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։