top of page

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին



Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։


Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։

Սարավան-Սիսիան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։


Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։


Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

1/2101
bottom of page