top of page

Ով կլինի ՀՀ հաջորդ նախագահը



ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ժամանակավրեպ է համարում նախագահի թեկնածուի հարցի քննարկումը։ Այս մասին ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։


«Այս պահին ընթացող իրավակարգավորումներով դեռևս 5-6 օր ժամանակ կա, այսինքն՝ Հայաստանն ունի փաստացի նախագահ։ Եվ այդպիսի իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում նման հարց քննարկելը, որովհետև օրենքը նախագահին հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու։ Հետևաբար, քանի որ հարցը ժամանակավրեպ է, կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնն ըստ էության թափուր կլինի։ Իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց Պապոյանը ու հավելեց՝ նախագահին ընտրելու է ՔՊ խմբակցությունը։


«ՀՀ հաջորդ նախագահը կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ կուսակցության ղեկավար ֆորմատը և ՔՊ խմբակցությունը։ Հետևաբար, ընդհանրական չափանիշների մասին երեկ վարչապետը խոսել է։ Թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը։ Մենք չենք կարող ընդդիմության տեղը պատասխանել՝ թեկնածու կառաջադրեն, թե ոչ, բայց ընտրողը ՔՊ խմբակցությունն է»,- նշեց Գևորգ Պապոյանը։


Պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ թեկնածուների առաջադրման փուլը կսկսվի այդ 7-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, երբ ԱԺ նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականի դիմումը։ Դրանից հետո, ըստ օրենսդրության, 5-օրյա ժամկետ է տրվում՝ թեկնածուների առաջադրման համար։ Այդ հնգօրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները։


«Թեկնածուները պետք է լինեն որոշակի չափանիշներին համապատասխան»,- ասաց Հովակիմյանը։

1/2102
bottom of page