top of page

Մոսկվայում ձերբակալել են Oleina ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 29, 2024
  • 1 min read

Մոսկվայի կենտրոնում Նոր Արբատում «Էկզոյլ Գրուպ» հոլդինգի գլխավոր սեփականատեր Կարեն Վանեցյանը, որը Հայաստանում հետախուզման մեջ է պաշտոնեական լիազորություններն օգտագործելով փողերի լվացման գործով (ՀՀ քրեական օրենգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ), բերման է ենթարկվել, RBC-ին հայտնել է ՆԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը, որը հաստատել է ոստիկանության տարածքային բաժնի աղբյուրը։

Հայաստանում Վանեցյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գործարարի ձերբակալության մասին Ռուսաստանը հայտնել է Հայաստանի իշխանություններին։

РБК-ի աղբյուրները հայտնել են, որ Վանեցյանը հայտարարել է, որ գործազուրկ է։ Նրանց տեղեկություններով՝ Կարեն Վանեցյանն ապրում է Լիպեցկի շրջանում։

bottom of page